|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ-ն և Գերմանիան դեմ են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հեռուստամարաթոնի եթերում, գրում է kommersant.ru-ն։
Նրա խոսքով՝ Կիևի մյուս դաշնակիցները պաշտպանում են այդ որոշումը։
«Հրավերի ձևաչափն առաջարկել է հենց Ուկրաինան՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավական երաշխիք։ Այն օրակարգում է ։ Բացարձակապես բոլոր դաշնակիցները աջակցում են այդ որոշմանը, բացի երկուսից։ Քանի որ այս տեղեկատվությունը հրապարակվեց, ԱՄՆ-ը և Գերմանիան փորձում են ուշադրություն դարձնել այլ թերահավատ դաշնակիցների, ինչպիսիք են Հունգարիան և Սլովակիան: Բայց առանցքային է հենց այդ երկու երկրների դիրքորոշումը», - ասել է տիկին Ստեֆանիշինան։
Փոխվարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ հրավիրելու հարցը օրակարգում է, և այն օրակարգում կլինի այնքան, որքան անհրաժեշտ է մինչև այդ որոշման ընդունումը: