|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մամուկա Մդինարաձեն շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադային Վրաստանի նախկին նախագահ և ՈՒկրաինայի Օդեսսա նահանգի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլուն Ուկրաինայի կառավարության բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնին նշանակել հրաժարվելու համար. հայտնում է lenta.ru-ն։
«Ցանկանում եմ Ռադային և մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել խելամտության և մեր տեսակետների կիսելու համար», - նշել է Մդինարաձեն։
Ապրիլին տեղեկություններ էր տարածվել. որ Սահակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինային փոխվարչապետ, ինչը դժգոհությունների ալիք էր բարձրացրել Վրաստանում, քանզի նախկին նախագահը պետք է դեռ դատարանի առաջ կանգնի մի շարք մեղադրանքների համար, որոնցից են սպանությունները և մարմնական վնաս հացնելը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Սահակաշվիլիի նշանակումը կփչացնի Թբիլիսիի և Կիևի հարաբերությունները, իսկ վարչապետ Գեորգի Գախարիան սպառնացել էր հետ կանչել դեսպանին։