|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իսլամաբադում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը հայտարարություններ են արել: Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները աջակցում են միմյանց բոլոր հարցերում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանի ղեկավարությանը 44-օրյա պատերազմում ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել:
Կողմերը քննարկել են էներգետիկայի, ենթակառուցվածքների, կապի, պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում տարվող նախագծերը: Շարիֆն իր հերթին Ալիևի հետ հանդիպումն անվանել է «արդյունավետ»: Նա վերահաստատել է աջակցությունը Արցախի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը:
Նա նշել է, որ իրենք Ալիևի հետ պայմանավորվել են ընդլայնել երկկողմ առևտուրը։