|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մենք բարձր ենք գնահատում Իսլամական համագործակցության կազմակերպության՝ պատերազմի ընթացքում ցուցաբերած ուժեղ դիրքը․ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ ԻՀԿ-ն պատերազմի օրերին հանդես է եկել հայտարարություններով՝ ի պաշտպանություն Ադրբեջանի:
«Մասնավորապես՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Թուրքիային, Պակիստանին և Աֆղանստանին, որոնք պատերազմի առաջին օրերից մեզ քաղաքական աջակցություն են հայտնել»,- շեշտել է Ալիևը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ու Պակիստանը Ադրբեջանին աջակցություն են ցուցաբերել նաև ռազմատեխնիկական և մարդկային ռեսուրսներով։