|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մեկնարկել է Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը:
Ինչպես նշում է Rusarminfo-ն, իր ելույթի ժամանակ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն ընդգծել է նիստի կարևորությունը հայ-ռուսական համագործակցության համատեքստում:
«Առանձնապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը, որն աջակցել է Ռուսաստանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում», - ասել է Վորոբյովը:
Վերջինս կարևորել է նաև խորհրդարանականների կապերը հասարակական գործիչների և կառույցների հետ, որոնց գործունեությունն ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում ամբողջությամբ վերականգնվել են ռուսական պատվիրակության լիազորությունները: