|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՆԱՏՕ-ն անդամավճարների նոր բանաձև է մշակել, համաձայն որի` ԱՄՆ-ն կկրճատի իր վճարները, իսկ Գերմանիան՝ կավելացնի, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ստոլտենբերգի խոսքերով՝ այսուհետև երկու երկրները կվճարեն հավասար գումար՝ յուրաքանչյուրը Հյուսիսատլանտյան դաշինքի բյուջեի գրեթե 16%-ի չափով: Իսկ մնացած բյուջեն կբաշխվի մնացած անդամ երկրների միջև:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ դաշինքը միակ հարթակն է, որտեղ Եվրոպան և ԱՄՆ-ն կարող են միասին լուծել ռազմավարական հարցեր: