|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Նասիրովն առաջարկել է վերանայել 2022 թվականի պետական բյուջեն նավթի գների աճի պատճառով։ Մասնավորապես, նա առաջարկում է ավելացնել Ադրբեջանի ռազմական բյուջեն։
«Քանի դեռ Հայաստանում կան ռեւանշիստական ուժեր, ռազմական և անվտանգության ծախսերը պետք է բարձր լինեն»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։
Ռազմական բյուջեն ավելացնելու առաջարկը կատարվում, է մի կողմից, Բաքվի հավաստիացումների ֆոնին, թե երկիրը պատրաստ է խաղաղության Հայաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ անթաքույց սպառնալիքների ու հավակնությունների՝ հայկական տարածքների, այդ թվում՝ Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ։