|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՆԱՏՕ-ն պետք է բարձրացնի Թուրքիայի և Հունգարիայի անդամակցության վերանայման հարցը, քանի որ նրանք դեմ են Շվեդիայի՝ դաշինք մտնելուն, կարծում է Այդահոյի հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ արևմտյան լրատվամիջոցներին հղումով։
«Գաղտնիք չէ, որ այս երկրները, հատկապես Թուրքիան, օգտագործեցին Շվեդիային միանալու հարցը՝ լուծելու համար իրար հետ կապ չունեցող խնդիրներ։ Սա սխալ վարքագիծ է այս դաշինքի անդամի կողմից»,- լրագրողներին ասել է Ռիշը: