|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախարարության պաշտոնական ընդունելությունների տանն ընդունել է Անկարայում Ֆրանսիայի դեսպան Շառլ Ֆրիզին. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպումից հետո Չավուշօղլուն, թվիթերյան էջում Ֆրանսիային կոչ պարունակող գրառում է կատարել. «Կարևորություն ենք տալիս Ֆրանսիայի հետ հարաբերություններին: Մեր առևտրային և տնտեսական հարաբերությունները գոհունակություն են պատճառում: Ֆրանսիան Սիրիայի հարցում ահաբեկչական PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն) Սիրիայի թևի` PYD/YPG-ի (Սիրիայի դեմոկրատական ուժեր) վերաբերյալ դիրքորոշումը պետք է վերանայի»: