20 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 418.04 |
GBP | ⚊ | 488.12 |
GEL | ⚊ | 147.13 |
RUB | ⚊ | 4.21 |
USD | ⚊ | 392.6 |
Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը չորեքշաբթի Սեուլ կատարած այցի ընթացքում կոչ է արել դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը, որպեսզի թույլ չտա այդ երկրին դառնալ երկրորդ Հյուսիսային Կորեա։
Այցի ընթացքում Քոենը հանդիպում է ունեցել Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինի հետ:
«Հարավային Կորեան կանգնած է միջուկային սպառնալիքի առաջ։ Եվ նրանք, ինչպես եւ մենք, հասկանում են այն վտանգը, որը միջուկային Իրանը կներկայացնի գլոբալ խաղաղության եւ կայունության համար»,-ասել է Քոենը։
Նա նշել է, որ հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է «Իրանի միջուկային ծրագիրը զսպելու ուղիները»՝ կարծիք հայտնելով, որ այն կկանգնեցնեն միայն «լուրջ պատժամիջոցները ՝ իրական ռազմական սպառնալիքի հետ համատեղ»։