կարևոր
3133 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-14 17:13
Քաղաքական

ՌԴ-ն հույս ունի, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի․ Մատվիենկո

ՌԴ-ն հույս ունի, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի․ Մատվիենկո

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստից հետո։

«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ եւ շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակներում, որը ժամանակին ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից։ Հույս ունենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մատվիենկոն։

Նշենք, որ ապրիլի 14-ին Սամարղանդում ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը։ Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են բոլոր ուղղություններով հայ-ադրբեջանական  հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարեւորությունը՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համաձայնություններին համապատասխան։