|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը որքան հնարավոր է շուտ կավարտի «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Խփված AZAL ինքնաթիռի հարցը մնում է օրակարգում։ Մենք այս հարցը բարձրացնում ենք ռուսական կողմի հետ մեր բոլոր շփումների ժամանակ», - ասել է նա։
Ռուսական կողմի բացատրությունն այն է, որ Ռուսաստանում ներկայումս քննչական գործողություններ են ընթանում։ Նրանք ասում են, որ ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրեն հետաքննության ավարտից հետո։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, կործանվել է Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ Նրանցից 42-ը Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ են։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։