|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիան նախատեսում է 2 ամսից ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեթ Արսլանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Մոտավորապես 2 ամսվա աշխատանք է մնացել: Այժմ բավականին ծանրաբեռնված աշխատում ենք: Հաշվի առնելով եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները` նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մարտ, ապրիլ ամիսներին»,- ասել է նա:
Նախարարը ներկայացրել է նախագծի շրջանակներում առաջացած դժվարությունները՝ նշելով, որ մատակարարման շուրջ առաջացած դատական գործընթացների պատճառով առկախվել էին շինարարական աշխատանքները՝ 3 տարի ուշացնելով դրանց կատարումը:
Խոսելով երկաթգծի կարևորության մասին՝ Արսլանը նշել է, որ այն դեպի արևելք տանող միջանցքի մի շղթան է միայն: Հետագայում ավելի առաջ են գնալու՝ Ղազախստանի, Թուրքմենստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան: