|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ղազախական «Անա Թիլի» թերթին տված հարցազրույցում ասել է, որ կառավարական հանձնաժողովը, որը հետաքննում է ինքնաթիռի վթարը, ուղարկել է Բրազիլիա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին. «Ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար:
Բացի այդ, հրավիրվել է 17 միջազգային փորձագետ:
Կառավարական հանձնաժողովը որոշել է թռիչքի ձայնագրիչները ուղարկել Բրազիլիա, որտեղ արտադրվել է օդանավը:
Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունն ապահովելու համար»,- ասել է Տոկաևը։
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։