|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երեւանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների հաջող շարունակման հույս ունի։ Այդ մասին նա ասել է ՀՀ նախագահի հետ համատեղ ճեպազրույցում։
Վահագն Խաչատրյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։ Սա Խաչատրյանի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո։
«Մեր տարածաշրջանի ապագան սերտորեն կապված է խաղաղ միջավայրի հետ: Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Մենք ողջունում ենք Եվրամիության ներգրավվածությունն այս գործընթացում։ Մենք գիտենք, որ այս տարածաշրջանում մշտական խաղաղության հաստատումը կախված է այս բանակցությունների արդյունքից, իսկ տնտեսական զարգացումը կախված է խաղաղության հաստատումից»,- ասել է Վրաստանի ղեկավարը։
Զուրաբիշվիլին նաև կարծում է, որ Վրաստանում հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունը դրական օրինակ է ողջ Կովկասի համար։