|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը կողմ է հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Սկոպյեում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
«Նախագահությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հասնելուն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը», - Օսմանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ԵԱՀԿ գործող նախագահը հավելել է, որ կազմակերպությունն առաջարկում է «կառուցողական երկխոսության» հարթակ։