|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ցանկացած երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում պետք է համակարգված լինի Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին երեքշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պետք է ավելի շատ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջորդ փուլում. հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Այստեղ կարևոր է երկու կողմերի տեսակետը, նկատի ունեմ հակառակորդ երկրները՝ Ադրբեջանը և Հայաստանը: Միայն հակառակորդ երկրները կարող են համաձայնել կամ ցանկանալ այս կամ այն պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին»,- ասել է Կրեմլի խոսնակը: