|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասել է, որ ողջունում է Ալմաթիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ վարելու Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը։
«Ես ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ վարելու երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ»,- նշել է նա։
Նա խորհրդանշական է անվանել Ալմաթիում բանակցություններ վարելը։
Նրա խոսքով, առաջիկա հանդիպումը կծառայի որպես ադրբեջանա-հայկական պայմանավորվածությունների գործնական իրականացում և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը։