|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների` հունվարի 16-ին կայացած հանդիպումը. հայտնում է Trend-ը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը հղումով:
Նշվում է, որ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում կողմերի՝ ԼՂ ձգձգված հիմնախնդրի խաղաղ լուծումը գտնելուն ուղղված շարունակական ջանքերը և մասնավորապես ողջունում է նախարարների՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին համաձայնությունը: