|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակությունը ողջունել է օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունը:
ԵՄ-ն այս համաձայնությունը որակել է «նշանակալի առաջընթաց»։ Ընդգծվել է, որ կարևոր է ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին կատարումը, խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը:
«Անցյալ մարտին Հայաստան-Ադրբեջան երկկողմանի բանակցությունների ավարտից հետո այս համաձայնությունը կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունների լիակատար նորմալացման ուղղությամբ: Այն հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի:
Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստան-Ադրբեջան նորմալացման գործընթացին»:
Հայտարարությանը միացել են Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Իսլանդիան, Լիխտենշտայնը, Մոնակոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը: