կարևոր
3679 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-29 14:25
Աշխարհ Արցախ

Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու համար պահանջվում է Ադրբեջանի համաձայնությունը. Պեսկով

Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու համար պահանջվում է Ադրբեջանի համաձայնությունը. Պեսկով

Կրեմլը հայտնել է, որ Արցախում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է երկու հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան` ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանը»։

Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է. «Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը՝ մեր արժեքավոր և սիրելի գործընկերը։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և կշարունակի իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքով»: