|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
ՔՊ-ն մերժել է Արցախի հարցով խորհրդարանական ընդդիմության` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին հայտարարության նախագծի քննարկումը ԱԺ արտահերթ նիստում:
Հիշեցնենք, որ նախագծի տեքստում, ի շարս այլոց, գրված էր. «Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»:
Իշխանական խմբակցությունը, հավատարիմ լինելով հակաարցախյան իրենց քաղաքականությանը, մերժել է նախագիծը տեքստում հենց այս տողերի պատճառով: