կարևոր
3589 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-27 23:48
Աշխարհ Քաղաքական

Խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակը» ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում Ղարաբաղի նկատմամբ. Պուտին

Խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակը» ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում Ղարաբաղի նկատմամբ. Պուտին

Իհարկե, Երեւանը պետք է որոշի, բայց խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակը», ինչպես հասկանում եմ, ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն, ՀՀ իշխանությունը այդպես է կարծում, լավ, խնդրեմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը "Վալդայ" միջազգայկն բանավիճային ակումբի նիստում։

«Սակայն, եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները և դրանք պետք է քննարկել, ապա դա նույնպես հնարավոր է։  Պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։  Դա բարդ, ծանր հարց է։  Բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, և մենք, իհարկե, զգալի չափով, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, կենտրոնանալու ենք այն բանի վրա, թե ինչ է առաջարկելու հենց Հայաստանը»,- ասել է Պուտինը։

«Մենք ոչինչ չենք պարտադրի»,- ընդգծել է ՌԴ նախագահը։