կարևոր
2149 դիտում, 10 ժամ առաջ - 2025-09-23 16:57
Քաղաքական

«Իրական Հայաստան»՝ առանց Արարատի, Ղարաբաղի, Ցեղասպանության եւ ... ինքնիշխանության

«Իրական Հայաստան»՝ առանց Արարատի, Ղարաբաղի, Ցեղասպանության եւ ... ինքնիշխանության
Հայաստանը նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերը կհեռացնի սահմանահատման դրոշմակնիքներից, համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը: Մինչդեռ Արարատը համարվում է Հայաստանի ազգային խորհրդանիշը։  Այս լեռը պատկերված է երկրի զինանշանի վրա, ողջ նախկին ԽՍՀՄում հանրաճանաչ  կոնյակը կոչվում է նրա պատվին, ֆուտբոլային ակումբը կոչվում է այս անունով եւ բայց շատ ու շատ բաներ: Սակայն հայերի համար սրբազան լեռը 1921 թ-ի Մոսկվայի պայմանագրով անցավ Թուրքիային, ինչը հայերի համար մինչ օրս հանդիսանում է պատմական տրավմա։

Թուրքիայում միշտ դժգոհել են, որ Հայաստանում «իրենց սարը» պատկերում են ամենուր, որտեղ հնարավոր է։ Այսպիսի կիսալեգենդ կա․ մի անգամ թուրքերը Ստալինին հարցրել են. «Ինչո՞ւ է Հայաստանի զինանշանի վրա պատկերված Արարատ լեռը, չէ՞ որ այն Հայաստանի տարածքում չէ»: Ստալինը պատասխանել է. «Թուրքիայի զինանշանի վրա կիսալուսին է պատկերված, բայց չէ՞ որ լուսինը Թուրքիայում չէ»…

Ակնհայտ է՝ Արարատը դրոշմակնիքից հեռացնելու որոշումը ռեւերանս է Անկարայի ուղղությամբ։ Տրամաբանական է՝ եթե այն հեռացվի զինանշանից:Եվ սրանք սույն տողերի հեղինակի ֆանտազիաները չեն: Այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կարող են Արարատ լեռան պատկերը հանել երկրի Զինանշանից, հայտնել է հատուկ հանձնարարությոններով ՀՀ նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։Նրա խոսքով՝ կառավարության այս նախաձեռնությունը ոչ մի կապ չունի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ։  Մարուքյանի կարծիքով՝ դա ուզում են անել «հայկական ինքնությունը փոխակեպելու համար»։ «Ես պնդում եմ՝ նման պայման չկա։Թող ցույց տան մի փաստաթուղթ, որը Հայաստանին պարտավորեցնում է Արարատ լեռը հանել բոլոր պետական խորհրդանիշներից՝ հանուն սահմանի բացման», – ասել է դա։

ՀՀ վարչապետը հերքել է այն պնդումները, թե Արարատի պատկերը նամականիշներից վերացնելը Թուրքիայի պահանջն է: Նա պնդում է՝ դա արվել է «Հայաստանը ճիշտ աերոդինամիկայի վրա դնելու եւ երկրի պեականությունն ամրապնդելու համար»: Իսկ իշխող քպ կուսակցութայն խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է՝ Հայաստանի ոչ մի գործողություն չպետք է վտանգավոր ազդակներ ուղարկի հարեւան երկրներին:

Դե ինչ, այդ տրամաբանությունից ելնելով, պետք է կատարել Սահմանադրության փոփոխության Բաքվի պահանջները, որտեղ հիշատակվում է Հայաստանի մեկ այլ խորհրդանիշ Ղարաբաղի հետ միասնությունը։ Ադրբեջանը դրան վաղուց է ձգտում, բայց հայկական իշխանությունները դեռ «ձգձգում» են հարցը։ Ի դեպ, դե Ֆակտո եւ դե յուրե Երեւանը վաղուց ձեւակերպել էր Ղարաբաղից հրաժարվելը, ավելին, իշխանությունները մշտապես ընդգծում են՝ դա միայն բեռ էր, որը կաշկանդում էր Հայաստանի ձեռքերն ու ոտքերը՝ խանգարելով հարեւանների հետ նորմալացմանը։ Բառացիորեն այս ամառ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանը, 2022 թ-ին Ղարաբաղը հանձնելով Ադրբեջանին, ձեռք է բերել ինքնիշխանություն։»Շատ են խոսում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։  Բնականաբար, ես շատ եմ մտածել այս հարցի մասին։Եվ այստեղ պատասխանն այն է, որ մենք ոչ թե կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը, այլ ձեռք բերեցինք Հայաստանի Հանրապետությունը»։ Ավելի վաղ նա նաեւ ասել էր՝ «Ղարաբաղյան շարժումը» չպետք է շարունակվի, քանի որ այն խոչընդոտ է հայկական պետականության ձեւավորման ճանապարհին։

Դե ինչ, սա հայերի համար երկրորդ ցավոտ թեման է։ Կա նաեւ երրորդը՝ Ցեղասպանությունը։ Եվ այստեղ էլ իշխանությունը գնաց դիրքերը հանձնելու։ Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանին ոչինչ չի տալիս, քանի որ Ցեղասպանության թեման դառնում է «աշխարհաքաղաքական մանրադրամ»:

Ոչ, իհարկե, հայկական իշխանությունները դեռ չեն հասել Ցեղասպանության ժխտմանը, դրա համար սահմավել է  հոդված։ Այնուամենայնիվ, սա ապագայի երաշխիք չէ: Բոլորովին վերջերս Հայաստանի իշխող կուսակցւթյունը մերժեց խորհրդարանական ընդդիմության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում էր խստացնել քրեական պատիժը Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հող են պատրաստում։

Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Արարատը, Ղարաբաղը, Ցեղասպանությունը հայերի համար սրբազան խորհրդանիշներ են, առանց որոնց անհնար է նրանց ինքնությունը, բայց հենց նրանց Նիկոլ Փաշինյանը համակարգված ջնջում է: Այս շարքում են եւ եկեղեցու վրա ճնշումները, եւ նրա առաջնորդների հետապնդումները։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ իշխանությունները պատերազմ են հայտրարել Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական ինքնությանը: «Հասկանում եք՝ այժն պետությունը զրկվում է իր բովանդակությունից։ Այսօր մենք կորցնում ենք այն: Ներկայիս իշխանությունը մոտենում է ընտրական նոր շրջափուլի՝ պատերազմ հայտարարելով Հայաստանի քաղաքական եւ քաղքակրթական ինքնությանը: Բոլոր ձեռքբերումները վերանայվում են: Մեր հասարակությունը պետք է գնա ընտրությունների՝ գիտակցելով դա։ Բայց նորից կրկնեմ՝ ես շանս եմ տեսնում, որ ընտրությունների միջոցով կհաղթի Հայաստանի Հանրապետությունը», - համոզված է նա։ Սուրենյանցը վերջերս քննադատել է նաեւ իշխող կուսակցության նոր նախընտրական ծրագիրը, որն, ըստ նրա, ավելի շատ «սեղանի կենաց» է հիշեցնում՝ առանց կոնկրետ թվերի եւ իրագործվող նպատակների՝ հստակ ուղենիշների եւ անորոշ ձեւակերպումների բացակայության պատճառով: Փորձագետը քննադատել է ծրագրի առանցքային թեզը՝ «խաղաղությունն անվտանգության երաշխիք է», նշելով, որ Հայաստանի նման երկրի համար անվտանգության շատ ավելի կարեւոր երաշխիք է մասնակցությունն անվտանգության որեւէ համակարգի, որի մասին փաստաթղթում չի նշվում:

Համաձայնենք փորձագետի հետ, որի տեսակետը կիսում են նրա շատ գործընկերներ եւ գործող քաղաքական գործիչներ։ Հայաստանը ոչ մի իմաստ չունի հրաժարվել նույն ՀԱՊԿ-ին անդամակցելուց։Սակայն Երեւանը, «սառեցնելով» իր մասնակցությունը կազմակերպությանը, վաղուց սիրախաղ է անում ՆԱՏՕ-ի հետ՝ անցկացնելով համատեղ զորավարժություններ, ստորագրելով տարբեր ոլոտներում փոխգործակցության մասին բոլոր տեսակի համաձայնագրեր։

Հարկ է նշել՝ Երեւանն ու Վաշինգտոնը դեռեւս տարեսկզբին ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, որը փաստացի ԱՄՆ-ին է փոխանցում հայկական էներգետիկայի նկատմամբ վերահսկողությունը: Իսկ օգոստոսին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ դրանք համատեղ հռչակագիր ստորագրեցին Թրամփի հետ, որը, խախտելով 2020ի նոյեմբերի եռակողմ (ՌԴ–Հայաստան–Ադրբեջան) հայտարարությունը, փաստորեն ԱՄՆ-ին տալիս է Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը, որն այժմ կոչվում է ոչ այլ ինչ, քան «Թրամփի երթուղի»։

Ի դեպ, նույն ամսին ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հանդիպման արդյունքներով հայտարարվեց՝ Հայաստանն ու Մեծ Բրիտանիան մտադիր են երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի: Իսկ օրերս Փարիզում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների ԱԳՆ ներկայացուցիչների միջեւ, որոնց ընթացքում քննարկվել է, թե ինչպես են Հայաստանն ու Ֆրանսիան եւս ստորագրելու ռազմավարական գործընկերության փաստաթուղթը:

Ահա եւ ուղենիշները, եւ մասնակցությունն «անվտանգության համակարգին»։

Եվ, իհարկե, Թուրքիայի հետ գործընկերությունը։ Սեպտեմբերի սկզբին Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ ռուբենօղլին հայտարարել էր՝ իշխանությունները պատրաստ են բացել Թուրքիայի հետ սահմանները, ինչպես նաեւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։Եվ Թուրքիան, պետք է հասկանալ, կողմ է։

Ինչ կա չոր մնացորդում։ Մնում է Ղարաբաղը հանել Սահմանադրությունից, Արարատը՝ Զինանշանից, դադարեցնել Ցեղասպանության ճանաչման լոբբիստական գործունեությունը, բացել Թրամփի երթուղին, եւ խնդիրը՝ հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ «Հայաստանը ճիշտ աերոդինամիկայի վրա դնել եւ ամրապնդել երկրի պետականույունը», կլուծվի։  Ձեւավորվելու է «իրական Հայաստան»՝ հենց այսպես է կոչվում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած հայեցակարգը։

Դրա իմաստն այն է, որ երկիրը 30 տարի ապրել է մեկուսացման մեջ, բայց արժե միայն խաղաղություն հաստատել հարեւանների հետ, բացել սահմանները, եւ անմիջապես կգա համընդհանուր բարօրություն։ Նման մի բան ժամանակին մենք տեսանք Սերբիայում, որը, տանուլ տալով տարածքի համար մղվող պատերազմները, ուրացավ իր առաջնորդներին՝ հանձնելով նրանց Հաագայի դատաստանին։ Նրա համար ոչ մի լավ բանով դա չավարտվեց, երկիրը ցնցվում է քաղաքական ճգնաժամերով, այն «ամուր խրված է» Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ այդպես էլ չդառնալով «կամուրջ» նրանց միջեւ։

Ի դեպ, սերբերն ավելի լուրջ քաղաքական եւ տնտեսական դիրքորոշումներ ունեն, քան հայերը։ Վերջիններս՝ հաճոյանալով նախկիններին (նախկինների՞ն) թշնամիների, ռիսկի են դիմում կորցնելու ոչ միայն իրենց տարածքի մի մասը, այլեւ ամբողջը եւ լիովին կորցնելու իրենց ինքնիշխանությունը։ Ընդ որում՝ Ռուսաստանի հովանավորությունից, որը դարեր շարունակ պաշտպանել է հայ ժողովրդին, Երեւանը գիտակցաբար հրաժարվում է։

Հասկանում են արդյոք հայ ընտրողները, թե ինչով կարող է ավարտվել այս ամենը, պարզ կդառնա 2026 թ-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում։  Ընդդիմությունն էլ է դրանց պատրաստվում. օրերս «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստել էր վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագիծ՝ մեղադրելով նրան, որ իր քաղաքականությունն աղետալի հետեւանքներ է ունեցել Ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական եւ ազգային կյանքի բոլոր ոլորտների համար՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ եւ վտանգելով երկրի ապագան: Պետք է հասկանալ՝ խորհրդարանի ներկայիս կազմում ընդդիմությունը ոչ մի կերպ չի բավականացնի իմփիչմենթի ձայները, սակայն այստեղ նշան է ապագայի համար, սա արդեն ընտրարշավի սկիզբն է։

Այլ հարց է, արդյո՞ք դա կօգնի հայաստանյան ընդդիմությանը, որի հակավարկանիշը մնում է բարձր եւ խաղում է իշխանության օգտին։ Ամեն դեպքում, այս ընտրությունները կարող են կարեւորագույն դառնալ Հայաստանի նորագույն պատմության մեջ. վճռվելու է սկզբունքային հարց՝ լինել, թե չլինել պետությանը:

 

Դմիտրի Ռոդիոնով

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի