|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է քաղաքացիներին՝ շվեյցարական «Պերջետա» դեղի N 7796 սերիայում կեղծման դեպք է հայտնաբերվել, խորհուրդ է տրվում խուսափել դրա օգտագործումից։
«2026 թվականի մայիսի 11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/2457-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Պերջետա (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30 մգ/մլ, ապակե սրվակ 14 մլ (գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա) դեղի N 7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։
Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N 7796 սերիայով դեղի օգտագործումից»,- նշվում է հաղորդագրությունում: