|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Կետոտիֆեն» դեղը հանրապետության տարածքում արգելելու վերաբերյալ:
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Բելառուսի «Բորիսովյան բուժպատրաստուկների գործարան ԲԲԸ» դեղագործական ընկերության «Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «տրոհելիություն» կետով:
Հիմք ընդունելով նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 1856-Ա հրամանով դադարեցվել է Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Նախարարի հանձնարարականով` դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը: