|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Միլդրոնատ, մելդոնիում (մելդոնիումի դիհիդրատ), լուծույթ ներարկման, 100մգ/մլ, 5մլ ամպուլներ N10» 32810418 սերիայի (պիտանիության ժամկետ` 04.2023թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հայտնաբերված տվյալ սերիայի դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում` պիտանիության ժամկետի, ներմուծման ուղու, հակացուցումների և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության անհամապատասխանության հիմքերով:
Նշված դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:
Ի դեպ, «Միլդրոնատը» ցուցված է ինչպես տարատեսակ սիրտ–անոթային հիվանդությունների բուժման, այլև հուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում, նաև՝ ապաքինման փուլում: