|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովանի Մալագոն հայտնել է «Ֆիորենտինա»-ի ավագ Դավիդե Աստորիի հիշատակին նվիրված միջոցառումների մասին:
«Ես առաջարկել եմ, որ հաջորդ տուրում թիմերը խաղադաշտ դուրս գան Աստորիի հիշատակին նվիրված խողաշապիկներով: Ա սերիայում բոլորը աջակցեցին այդ որոշմանը: Դժվար էր տուրի բոլոր հանդիպումները հետաձգել, նույնիսկ այն դեպքում, երբ միլանյան դերբիի բոլոր տոմսերը վաճառվել էին: Դա ճիշտ որոշում էր, որպեսզի հարգեինք Աստորիի հիշատակը»,- Մալագոյի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:
Իտալիայի հավաքականի պաշտպանը հանկարծամահ է եղել մարտի 4-ին: