|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՖԻՖԱ-ն թույլ է տվել Անգլիայի, Ուելսի և Շոտլանդիայի հավաքականներին առաջիկա հանդիպումներում կրել սգո խորհրդանիշ համարվող կարմիր կակաչներ և սև թևկապներ:
Իսպանիայի հետ նոյեմբերի 12-ին կայանալիք ընկերական հանդիպմանը Անգլիայի ընտրանին կներկայանա սգո խորհրդանիշներով, հաղորդում է BBC-ն։
Կակաչը համարվում է պատերազում զոհված մարտիկների հիշատակի օրվա խորհրդանիշ։ Արքայազն Ուիլյամն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նամակ են ուղղել ՖԻՖԱ-ին խնդրանքով` թույլ տալ հարգել զոհվածների հիշատակը։
Անգլիան և Ուելսն արդեն համաձայնության են եկել ՖԻՖԱ-ի հետ, իսկ Շոտլանդիայի հարցը դեռևս անորոշ է մնում:
ՖԻՖԱ-ն արգելում է քաղաքական, կրոնական և կոմերցիոն բնույթի ցանկացած բանի առկայություն վերնաշապիկների վրա: