|
Փոխարժեքներ
04 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
«Դեռ մեղմ եմ ասել, թող իրենց առևտրով զբաղվեն ու քթները չխոթեն այլ տեղեր՝ բռնանալով մարդկանց ազատ կամարտահայտման վրա»,- արձագանքելով «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի հայտարարությանը՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Ոչ միայն «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականաիրոջը, այլև բոլոր օլիգարխներին եմ զգուշացնում՝ Ձեր հարստությունը մնալու է թուրքերին, ժանանակին Գրիգոր Զոհրաբն էլ էր Էնվեր Փաշայի հետ նարդի խաղում, տեսանք ինչ եղավ»-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» դաշինքը չի թիրախավորում ազգային բրենդը, այլ այդ բրենդը թուրքերին հանձնելու հնարավոր մտավախության մասին է բարձրաձայնում։
Հիշեցնենք, որ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ ակնարկելով, որ Ջերմուկում իշխանությունների համար ձայներ են հավաքում։
«Ջերմուկում Նիկոլի համար ձայն եք հավաքում, որ ի՞նչ անի, թշնամուն բերի՞ ձեր տուն, արդեն բերել է Ջերմուկի մատույցներ»,-նշել են դաշինքի անդամները։
Ի պատասխան՝ Արսենյանը նշել է, թե ընդդիմադիր շրջանակները քաղաքական դիվիդենտների համար թիրախավորել են ազգային բրենդները։