|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունվարի 5-ից մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը` ներառյալ, ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված մինչև 3 տարի ժամկետով:
«Ջերմուկ Գրուպ»-ը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանին: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը նախատեսում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում կառուցել նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:
Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կկարողանա էլ ավելի ամրապնդել և կայուն ու ինքնատիպ դեր գրավել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում, կստեղծվեն նոր աշխատատեղեր: