|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հետևում կանգնած են եղել չպարզված անձինք՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության և ռազմական հետախուզության աշխատակիցների թվից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
«Քննությունը պարզել է, որ 2024 թվականի մարտից ոչ ուշ Ուկրաինայի ՈւԱԾ-ի և ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների թվից չպարզված անձինք Մոսկվայի տարածքում ահաբեկչական գործողություն իրականացնելու ծրագիր են մշակել: Որպես թիրախ է ընտրվել հասարակական գործիչ Արմեն Սարգսյանը, որը հանդես էր գալիս 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման դեմ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցագործությունը կատարելու համար ձևավորվել է խումբ, որում ընդգրկվել են Վարաժ Մանուկյանը, Պարույր Մաթևոսյանը և այլ անձինք: Հանցակիցները հետևել են տուժողին, ուսումնասիրել են նրա երթուղիներն ու պահպանությունը, ինչպես նաև տեսանկարահանումներ են իրականացրել:
Մանուկյանն ապահովել է МОН-50 ականի և այլ բաղադրիչների հիման վրա պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքի տեղափոխումն ու պահպանումը։ 2025 թվականի փետրվարի 3-ին Մաթևոսյանը հայտնել է տուժողի մոտենալու մասին, այնուհետև նրա հանցակիցը հեռակառավարմամբ գործարկել է պայթուցիկ սարքը:
Պայթյունի հետևանքով Արմեն Սարգսյանը և հանցագործությունը կատարող Պարույր Մաթևոսյանը տեղում մահացել են: Երկու տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցվել, ևս մեկին՝ միջին ծանրության վնաս: Բացի այդ, ինչպես նշել են ՔԿ-ում, զգալի գույքային վնաս է հասցվել բնակելի համալիրի կառավարող ընկերությանը։