Միասին կարող ենք
կարևոր
610 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-14 11:02
Քաղաքական

ՔՊ-ականները խիստ մտահոգված են․ «Հրապարակ»

ՔՊ-ականները խիստ մտահոգված են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության շարքերում այս օրերին քննարկվող գլխավոր հարցն այն է, որ եթե, անկախ արդյունքներից, ՔՊ-ն հայտարարի իր հաղթանակի մասին, Ռուսաստանը, մեր ընդդիմությունը, հասարակությունը հունիսի 7-ից հետո ինչ քայլերի են դիմելու:

Մասնավորապես, փողոցային շարժում կսկսվի՞, թե՞ ոչ, և ընդդիմությունը կկազմակերպի՞ այդ շարժումը` հրաժարվելով ճանաչել արդյունքները և վերցնել մանդատները։ Այս հարցը հատկապես քննարկվում է իշխանական շրջանակներում, և ՔՊ-ականները խիստ մտահոգված են սրանով։

Իշխանությունը պատրաստ է ամեն քայլի դիմել, անգամ արյուն թափել` իշխանություն վերցնելու համար, բայց իշխանական շրջանակներում կան մարդիկ, որոնք քաջ գիտակցում են, թե դա ինչ հետևանքներով է հղի, և հասկանում են, որ սարքված ու խլված իշխանությունն ամենաթույլ իշխանությունն է, որը կախված է հազար ու մի հանգամանքներից: Գիտակցում են, որ եթե ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ, որոշի չվերցնել մանդատները և պայքարը շարունակի փողոցում՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ, ըստ իշխանականների, վաղ թե ուշ, արտաքին կենտրոններն էլ հաշվի կնստեն իրավիճակի հետ, և իրենց կարող է չներվել զոռբայությամբ իշխանազավթումը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։