|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի 2013-2014թթ. իրադարձություններով, քննարկում էին, թե ինչպես կանխեն նման սցենարն իրենց երկրներում, ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Նիկոլայ Բորդյուժան, որն զբաղեցրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը 2003-2016թթ.։
«Դա քննարկվել է նախագահների հետ։ Բոլորը խիստ մտահոգված էին։ Մտահոգված էին, որովհետեւ բարեկամական երկիրը, ի դեպ, ԱՊՀ անդամ, հայտնվել էր մի իրավիճակում, երբ պարզապես աչքերի առջեւ իրականացվում էր պետական հեղաշրջում»,- նշել է Բորդյուժան։
ՀԱՊԿ նախկին քարտուղարի խոսքով՝ կազմակերպության բոլոր անդամները խիստ բացասաբար ընկալեցին այդ բոլոր իրադարձությունները։
«Եվ բացի այդ, բոլորը քննարկում էին այդ թվում նաեւ նման դեպքերի կանխումը մեր երկրներում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։
Խոսքը 2014թ. փետրվարի 22-ի դեպքերի մասին է Ուկրաինայում, որոնց հետեւանքով իշխանազրկվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։