|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այն ամենը, ինչ արվում է ՀԱՊԿ-ի շրջանակում, ուղղված է միության անդամ երկրների անվտանգության անվերապահ ապահովմանը: Այդ մասին ասաց ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
Բորդյուժայի խոսքով` դա առաջին հերթին արվում է քաղաքական մեթոդներով` կիրառելով քաղաքական այն մեծ ներուժը, որն ունեն այդ երկրները:
«Իրադարձությունների զարգացման, միտումների տրամաբանությունը խոսում են միայն մեկ բանի մասին` կազմակերպության ուժային պոտենցիալի ամրապնդման անհրաժեշտության: Ահա, թե ինչու են ՀԱՊԿ շրջանակում ձևավորվել հավաքական ուժեր, գործում ռազմաբազաներ, այդ ամենն ուղղված է մեր պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն: Սակայն, որպեսզի այդ ուժերը արդյունավետ գործեն և պատրաստ լինեն ցանկացած սպառնալիքների դիմակայելուն, նրանք պետք է ապահովված լինեն ժամանակակից զինատեսակներով: Այդ պատճառով է ՀԱՊԿ-ն այդքան ջանքեր գործադրում մեր երկրների միջև ռազմա-տեխնիկական, ռազմա-տնտեսական համագործակցության համար: Այսօրվա ցուցահանդեսը այդ ջանքերի ապացույցն է, որոնք ուղղված են մեր համատեղ արդյունաբերական ներուժի կիրառման անհրաժեշտությանը` նոր զինատեսակների, համատեղ գործարանների ստեղծման համար»,- մասնավորապես ասաց Բորդյուժան: