Միասին կարող ենք
կարևոր
847 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 21:36
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգություն է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակական սրման կապակցությամբ և  կոչ է անում կողմերին պահպանել հրադադարը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,- հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահն այսօր՝ հունիսի 11-ին, հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կարող են վերահսկողություն հաստատել Իրանի Խարգ կղզու նկատմամբ։ 

Թրամփի հայտարարություններին Էբրահիմ Ազիզին անդրադարձել է Fars գործակալությանը տված մեկնաբանությունում՝ ասելով, որ Վաշինգտոնի չկշռադատված ցանկացած քայլի հետևելու է Թեհրանի առավել վճռական պատասխանը, ինչն էլ նրանց՝ ամերիկացիներին, ստիպի զղջալ դրանց համար։

Բացի այդ, Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին՝ չնայած երկրների միջև հաստատվել է հրադարար։