|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սգո օր է հայտարարվել։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Վաղը՝ մայիսի 15-ը, Կիևում սգո օր է հայտարարված։ Այս որոշումը կայացվել է մայրաքաղաքի վրա թշնամու կողմից իրականացված ամենազանգվածային հարձակման զոհերի հիշատակին։
Դրոշները կիջեցվեն, իսկ ժամանցային միջոցառումները կարգելվեն»,-հայտարարել է քաղաքապետը։
Կիևի Դարնիցկի շրջանի բնակելի շենքի փլատակներում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։