Միասին կարող ենք
կարևոր
1111 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 18:17
Աշխարհ

Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային` երկրի վրա արձակելով ավելի քան 70 հրթիռ և գրեթե 500 անօդաչու: Կիևում զոհերի թիվը հասել է 20-ի: 85 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Հաղորդվում է, որ ուղիղ հարվածի տակ է հայտնվել 20 բնակելի շենք:Կիևում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել:

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումից 7-ամյա աղջիկ է զոհվել, 4 մարդ վիրավորվել է: Խարկովում կա 1 զոհ: Եվս 3 մարդ վիրավորվել է Սումիում:

Ռուսական հարձակումից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բնակիչներին նախազգուշացրել էր զանգվածային հարվածի հնարավորության մասին:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Կիևի մարզում թիրախավորվել են ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները, իսկ այլ մարզերում՝ ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները: Գերատեսչությունը հարվածները որակել է որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների:

Ուկրաինան էլ հայտարարել է, որ Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզում հարված է հասցրել «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարաններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել: