|
Փոխարժեքներ
01 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհվել է 224 մարդ։ Այս մասին հաղորդում է Tehran Times պարբերականը։
Բացի այդ, վիրավորվել է 1227 մարդ։ Ըստ Իրանի առողջապահական գերատեսչության՝ զոհերի և վիրավորների 90%-ը քաղաքացիական անձինք են։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թիվը հակասում է իսրայելական այն պնդումներին, թե իրականացվել են «ճշգրիտ հարվածներ»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X սոցիալական հարթակում գրել է, որ իսրայելական հարվածների զոհերի թվում կա 70 կին և երեխա։