Միասին կարող ենք
կարևոր
778 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-14 17:58
Աշխարհ

ԵՄ-ն այժմ փաստացիորեն ուղղակիորեն պատերազմnւմ է Ռուսաստանի դեմ. Պեսկով

ԵՄ-ն այժմ փաստացիորեն ուղղակիորեն պատերազմnւմ է Ռուսաստանի դեմ. Պեսկով

ԵՄ-ն ներկայումս փաստացիորեն ուղղակիորեն պատերազմում է Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի կողմից։ Դա բացառում է նրա կողմից միջնորդական ջանքերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք այժմ փաստացիորեն ուղղակիորեն մասնակցում են պատերազմին կիևյան ռեժիմի կողմից և, ավելի շուտ, հանդիսանում են Ռուսաստանին «ջախջախիչ հարված» հասցնելու, «ջախջախիչ պարտության» մատնելու գաղափարի ջատագովները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Իհարկե, նման մոտեցմամբ դժվար թե հնարավոր լինի հավակնել միջնորդության»,- հավելել է նա: