Միասին կարող ենք
կարևոր
679 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-14 16:29
Աշխարհ

Իրանն ԱՄԷ-ին մեղադրել է իր դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային անմիջական մասնակցության մեջ

Իրանն ԱՄԷ-ին մեղադրել է իր դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային անմիջական մասնակցության մեջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Արաբական Միացյալ Էմիրություններին Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային անմիջական մասնակցության մեջ՝ կոչ անելով ԱՄԷ-ին վերանայել իր քաղաքականությունը։

«Երեկ հայտնի դարձավ, որ Նեթանյահուն պատերազմի ժամանակ մեկնել է ԱՄԷ և Աբու Դաբի։ Նաև պարզվել է, որ նրանք մասնակցել են այդ հարձակումներին և, հնարավոր է, նույնիսկ ուղղակիորեն գործել  են մեր դեմ։ Ուստի ԱՄԷ-ն այդ ագրեսիայի ակտիվ մասնակիցն է, և դրանում ոչ մի կասկած չկա», - գրել է Արաղչին Telegram-ի իր ալիքում։

Իրանի արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ «ԱՄԷ-ի դաշինքն Իսրայելի հետ» չպաշտպանեց Էմիրություններին հակամարտության ժամանակ։ Նա կոչ է արել ԱՄԷ-ին վերանայել իր արտաքին քաղաքականությունը: