|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կապերը կարգավորելու համաձայնագիրը «ինքնիշխան որոշում» է, որն ուղղված չէ Իրանի դեմ. հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավար Անվար Գարգաշը. հայտնում է Reuters-ը։
«Մենք չենք ընդունում միջամտություն մեր որոշումներին», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Աբու Դաբին «հսկայական սխալ» է թույլ տվել՝ պայմանագիր կնքելով Թել Ավիվի հետ: Նա այդ որոշումը անվանեց «դավաճանություն» Ծոցի պետության կողմից: Հաջորդ օրը ԱՄԷ-ի իշխանությունները զանգահարել են Աբու Դաբիում Իրանի գործերով հավատարմատարին և նրան գրություն են հանձնել ի պատասխան Իրանի նախագահի ելույթի, որը Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարությունը անվանել է «անընդունելի»:
Հիշեցնենք, որ ըստ ձեռք բերված համաձայնագրի՝ Թել Ավիվի և Աբու Դաբիի միջև հարաբերությունները կկարգավորվեն, կբացվեն դիվանագիտական ներկայացուցչություններ, տարբեր ոլորտներում տեղի կունենա համագործակցություն։