կարևոր
661 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-18 15:19
Քաղաքական

Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի ապաշրջափակումը՝ ՀՀ-ի ինքնիշխանության պահպանմամբ և առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու. Բաղայի

Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի ապաշրջափակումը՝ ՀՀ-ի ինքնիշխանության պահպանմամբ և առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու. Բաղայի

Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, այդ թվում՝ Հայաստանի հարավով Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային կապի հաստատումը՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու և Հայաստանի ազգային ինքնիշխանությանը հակասելու։ Ինչպես հաղորդում է իրանական Mehrnews գործակալությունը, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։ 

Նա նշել է, որ իրենք զգայուն են Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի հնարավոր ներկայությամբ և միջամտությամբ՝ հավելելով, որ Իրանն այդ հարցը հստակ արտացոլել է։ 

Բաղային նշել է, որ իրենք այս հարցով լսել են բոլորի բացատրությունները՝ շեշտելով, որ իրենց վստահեցրել են, որ ԱՄՆ-ի հետ հաստատվելիք գործընկերությունը կլինի Հայաստանում գրանցված ընկերության շրջանակներում։