կարևոր
3211 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-26 22:10
Աշխարհ Քաղաքական

Եթե «Հայաստան պետությունը Նիկոլն է և վերջ», ապա հասկանալի է, թե ինչու են ինձ պատժել. Զատուլին

Եթե «Հայաստան պետությունը Նիկոլն է և վերջ», ապա հասկանալի է, թե ինչու են ինձ պատժել. Զատուլին

Պարտադիր չէ հայ լինել, որ սիրես Հայաստանն ու հայերին։ Այս մասին ասված է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է իր Telegram-ալիքում։

«Երկրորդ օրն է ապրում եմ տպավորության տակ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության «մի ամբողջ» պետ՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան, «անցանկալի» է հայտարարել իմ այցը Հայաստանի Հանրապետություն։ «Ցավոք,- գրում է նա,- Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։

Կարճ ասած՝ ինչպես Հեմինգուեյի մոտ է, բայց առանց նրա ոճին բնորոշ հստակության։ Ի՞նչ հայտարարություններ։ Ո՞րը համարել վերջին շրջան: Իսկ ինչպե՞ս ես կարողացա միայն իմ հայտարարություններով «վնասել մեր պետությունների հարաբերությունների զարգացմանը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատներն ավելի շատախոս են եղել։ Կնոջ թերթում ինձ մեղադրել են այն բանում, որ ես Հայաստանի կառավարությանը պատասխանատու եմ համարում Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության եւ նրա տարածքով միջանցքներ ստեղծելու ծրագրերի մասին հարցը Հայաստանի վարչապետին վերահասցեագրելու համար (հետաքրքիր է՝ իսկ դա այդպես չէ՞): Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը պարոն Փաշինյանի աներձագն է, ուրախությամբ հայտարարել է, որ այն փաստը, որ Հայաստանն այժմ միացել է Ադրբեջանին, որն ինձ 2010-ին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել, վկայում է երկու երկրների առաջացող ընդհանրության մասին։

Ես էլ եմ այդպես կարծում։ Ընդհանրությունն ակնհայտ է, «Կոզա Նոստրա»։ «Իմ գործերը աննման են, իմ խոսքերը հրաշալի են»,- ինքն իր մասին երեք լեզվով գրել է Դարեհը մ.թ.ա. 5-րդ դարի Բեհիստունի արձանագրության մեջ: Եթե «Հայաստան պետությունը Նիկոլն է։ Եվ վերջ», ապա հասկանալի է, թե ինչու են ինձ պատժել։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չի կարող լինել։

Ինձ այնքան էլ չեն անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի եւ նրա համախոհների «վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները»։ Ես եկել եմ այն եզրակացության, որ նրանց «վերջին շրջանի» արարքները իսկապես բերում են Հայաստանի անջատմանը Ռուսաստանից, իսկ եթե ստացվի, ապա ռուս ժողովրդի հայ ժողովրդից։ Դրանք արդեն իսկ հանգեցրել են Հայաստանի իշխանությունների անջատմանը Լեռնային Ղարաբաղի հայերից։ Միայն Պուտինը գիտի, թե հասել ենք արդյոք մենք Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում անդառնալի կետի։ Թերեւս հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպումը դա կպարզաբանի։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ Հայաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների հայազգի բոլոր հասարակ քաղաքացիներին, ովքեր երեկվանից ինձ աջակցության նամակներ են ուղարկում։ Դա թանկ արժե: Խնդրում եմ՝ մի կարծեք, որ ես, վիրավորված արգելքից, կփոխեմ իմ վերաբերմունքը եղբայրական քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ։ Չէ որ չեմ փոխել իմ վերաբերմունքը, նույնիսկ պատերազմի սկսվելուց հետո, եղբայրական ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, ինչի համար շատ ավելի շատ հիմքեր կային։

Պարտադիր չէ հայ լինել, որ սիրես Հայաստանն ու հայերին։

P.S. Կարդացի Ալեն Սիմոնյանի բարբաջանքներն իմ, Մարգարիտա Սիմոնյանի, մանկուրտների եւ այլնի մասին։ Ցավում եմ, որ նա չի ամաչում»,- ասված է հայտարարության մեջ։