|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերթական զգուշացնող կոչն է արել իր քաղաքացիներին` խորհուրդ տալով չայցելել Հայաստանի որոշ շրջաններ:
«Մեծ զգուշավորություն դրսևորեք Հայաստանում ռազմական կոնֆլիկտի պատճառով: Որոշ մարզեր ունեն մեծ ռիսկեր… Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանի հայաստանյան հատվածում արգելված է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների այցը հետևյալ վայրեր`
Տավուշի շրջան` Մ4 մայրուղու երկայնքով դեպի Իջևանի հյուղւղ և այլ արևելյան շրջաններ
Գեղարքունիքի մարզ` Սևանա լճից արևելք
Գեղարքունիքի մարզ` Սևանա լճից հարավ և Մ10 մայրուղուց արևելք
Արարատի մարզի Երասխ գյուղ
Վայոց ձորի մարզ` Եղեգնաձորից արևելք
Սյունիքի մարզ
Դեպի Լեռնային Ղարաբաղ այցերը շարունակում են արգելված մնալ»,- նշված է հայտարարության մեջ: