|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Գերմանիա` «հակաթուրքական տրամադրությունների» պատճառով: Այդ կոչը Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել է իր պաշտոնական կայքում, հաղորդում է gazeta.ru-ն:
«Գերմանիայում քաղաքական արշավները հիմնված են հակաթուրքական տրամադրությունների վրա և խանգարում են մեր երկրի` ԵՄ անդամակցության գործընթացին»,- ասված է հայտարարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Գերմանիա այցելել պատրաստվող իր քաղաքացիներին զգույշ լինել և զգույշ գործել որոշակի հնարավոր միջադեպերի պարագայում, որոնք կունենան ռասիզմի ու ատելության տարրեր:
Հետաքրքրական է, որ Թուրքքիայի ԱԳՆ կոչը կրկնում է ավելի վաղ արված Գերմանիայի ԱԳՆ-ի կոչը` ուղղված իր քաղաքացիներին: Գերմանիան էլ իր հերթին է կոչ արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց:
Գերմանիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացան 2016թ հուլիսից հետո, երբ Թուրքիայում հեղաշրջման փորձ արվեց: