|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Երեւանում, այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ «Ագաթ» խանութի դիմաց, թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Ա.-ի դին:
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է Կարեն Ա.-ն և այն վարելիս հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: