|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեւանում, այսօր՝փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երեւանյան լճի հարեւանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի եւ 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղեւորները նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երեւանի տարբեր հիվանդանոցներ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
