|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 05:20-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահմանի 62-րդ կմ հատվածում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Հայկ Հարությունյանը իր վարած ВАЗ 2105 մակնիշի 35 AD 662 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով ղեկի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Հ. Հարությունյանը և ուղևորներ, 46-ամյա Անուշ Բեժանյանը և 35-ամյա Ռիտա Սիրադեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդ Հ. Հարությունյանը գտնվել է ոչ սթափ վիճակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վարորդ: