|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ռուսաստանն ակնկալում է, որ Սիրիայում կարգավորման հարցում Թուրքիան կառաջնորդվի արաբական հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներով, ինչի մասին ավելի վաղ խոսել էր Անկարան. երկուշաբթի Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է պարոն Քալընի (Էրդողանի խոսնակ) հայտարարությանը, ես ավելի շուտ կանդրադառնամ նախագահ Էրդողանի հայտարարությանը, որը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը անկախ պետություն է, և որ Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Թուրքիայի կողմից լիովին հարգված կլինեն: Հետևաբար, վերջնական կարգավորման համատեքստում, իհարկե, մենք ելնելու ենք նրանից, որ Թուրքիան առաջնորդվում է հենց այս դիրքորոշմամբ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: